Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամները Երևանում փողոցներ են փակում՝ անհամաձայնություն հայտնելով դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթին։
«Սա խաղաղ բողոքի ակցիա է։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրին, մենք դեմ ենք թուրքին։ Այսպես փակված են Գորիսի ճանապարհները, մեր հայրենակիցները չեն կարողանում ազատ տեղաշարժվել»,- հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները։
Ակցայի մասնակից մի կին ժողովրդին արթնանալու կոչ է անում. «Ժողովո՛ւրդ, արթնացե՛ք, արթո՛ւն կացեք, միացե՛ք մեր շարժմանը»։