|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքի մաքրումը ականներից և պայթյունավտանգ առարկաներից: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուս սակրավորները պայթյունավտանգ իրերի որոնման աշխատանքներ են իրականացրել Կարմիր շուկայում: Գյուղատնտեսական տարածքները, որոնք նախկինում մշակել են տեղի բնակիչները, զինված հակամարտության ժամանակ հրետակոծության են ենթարկվել։ Խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները համատարած մաքրում են իրականացրել շուրջ 5 հա գյուղատնտեսական տարածքում:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 012 հա տարածք, 620 կմ ճանապարհ, ստուգվել է 1 716 տուն և շենք, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույցներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 580 պայթյունավտանգ առարկա: