|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիային Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի երկրորդ գնդի մատակարարման պայմանագիրը դեռ ստորագրված չէ, սակայն Անկարայի հետ աշխատանքը ռազմատեխնիկական համագործակցության միջոցով զարգանում է. լրագրողներին ասել է «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը Արաբական Միացյալ Էմիրություններում Dubai Airshow 2021 ցուցահանդեսի ժամանակ:
««Ռոսօբորոնէքսպորտը» զարգացնում է համագործակցությունը Թուրքիայի հետ: Մենք նաև քննարկում ենք տարբեր նախագծեր արդյունաբերական գործընկերության ձևաչափով: Մենք պատրաստ ենք հարաբերությունների լայն շրջանակ իրականացնել՝ ինչպես երկրի հակաօդային պաշտպանության, այնպես էլ զինված ուժերի այլ ճյուղերի շահերից»,- մեջբերում է РИА Новости-ն Միխեեւի պատասխանը այն հարցին, թե ստորագրվե՞լ է, արդյոք, պայմանագիր Ս-400-ի երկրորդ գնդի մատակարարման վերաբերյալ։
Միաժամանակ, նա հիշեցրել է, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը Ս-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման առաջին պայմանագիրը կատարել է պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ՝ առանց թուրքական կողմից որևէ բողոքի։ «Վստահ եմ, որ այլ պայմանագրերի շուրջ պայմանավորվածությունների վերջնական ձեռք բերման դեպքում թուրքական կողմը, ըստ անհրաժեշտության, կհայտարարի դրանք»,- ասել է Միխեևը։
Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին 2,5 միլիարդ դոլարի՝ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոնների մատակարարման պայմանագիր են ստորագրել։ Մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամառ-աշնանը։ Պայմանագիրը ներառում էր ևս մեկ գնդի հավաքածուի տարբերակ: 2021 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի կասկածում, որ Ռուսաստանից Ս-400-ների երկրորդ գունդը կգնվի։
Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ երկրորդ գնդի պայմանագիրը կկնքվի 2021 թվականին։