|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Ընդդիմության պահանջով հրավիրվել էր ԱԺ խորհրդի նիստ: Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել էին, որ այսօր, ժամը 20:00-ին պետք է հրավիրել արտահերթ նիստ, որտեղ պետք է Նիկոլ Փաշինյանը գար և հաշվետվություն տար երկրում ստեղծված սահմանային իրավիճակի մասին. ԱԺ-ում տված իր ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ քաղաքական մեծամասնությունը, հերթական անգամ չարաշահելով իր լիազորությունները, մերժել է իրենց առաջարկը:
«Հետևաբար՝ մենք այս իրավիճակում չենք պատրաստվում գալ և քննարկել բյուջետային կամ ընթացիկ հարցեր, որոհետև մեր երկիրն ու օրակարգն այս պահին ուրիշ են: Այդ կապակցությամբ երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ», - հավելեց ԱԺ փոխնախագահը:
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում.