Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կոչերն անզոր են, աղետի կանխարգելման անհրաժեշտ պայմանը Փաշինյանին հեռացնելն է…
5 քաղաքական գործիչներ կոչ են արել երկու շաբաթով խստացնել արտակարգ ռեժիմի սահմանափակումները, քանի որ օրական նոր վարկավածների թիվը աճում է, արդեն օրական 120-ից ավել են դեպքերը, իսկ այսօր արդեն 163:
Սակայն պարզ է, որ որևէ ազդեցություն չի ունենալու կոչը, քանի որ այս կառավարությունը անցավ մի փորձություն, որ ցույց տվեց, որ անընդունակ է խիստ ռեժիմ հաստատել, նրա «խստացրած»ի արդյունքը արդեն կա՝ համաճարակը մի քանի անգամ սաստկացավ։
Հայաստանը աղետի մեջ է ընկնում, և դեմն առնելու անհրաժեշտ պայմանը համաճարակը կանխարգելելու անընդունակ ղեակավարությանը հեռացնելն է, և փոխարինելը վճռական ու ընդունակ ղեկավարով, այսինքն՝ 1-ին քայլը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է ու այնպիսի վարչապետ ընտրելը, ով ընդունակ է վճռական (դուխով) կոշտ մեթոդներով արտակարգ իրավիճակ հաստատել և համարձակորեն (դուխով) խոշոր դրամական միջոցներ ներգրավելով բնակչության սոցիալական խնդիրները լուծել և զուգահեռ տնտեսությունը աշխատացնել։
Հնարավո՞ր չի հեռացնել Փաշինյանին, ով քայլ անի իսկույն քրեական գործ կսարքեն գլխին, կկալնավորե՞ն։ Այո՛, կկալանավորեն, և ի՞նչ, վարչապետը կմնա, կավելանան քաղբանտրկյալները։ ԱԺ ընտրությունների՞ն սպասել. մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա։ Հասարակական պահանջ չկա՞, Վարչապետի վարկանի՞շն է բարձր, գուցե բարձր է առողջության վերաբերյալ տգետ պատկերացում ունեցող կամ հանուն Փաշինյանի իշխանության ինքնասպանության պատրաստ քաղաքացիների շրջանում։
Սպասել, որ գրագիտությունը այնքան բարձրանա, որ հասկանա՞ն Փաշինյանը անկարող է աղետի դեմն առնել, բայց գրագիտությունը կարող է բարձրանալ, երբ ուղտը իրենց դռներին չոքի, ընդ որում ոչ միայն կորոնավիրուսի ուղտը, նաև սովի ուղտը, պատերազմի ուղտը։
Բայց կան, չէ՞ բազմաթիվ գրագետ քաղաքացիներ, ովքեր հասկանում են, որ կառավարությունը երկիրը աղետի է տանում։ Արդյո՞ք նրանք էլ հանուն «դեմոկրատիայի» արմատական պահանջներ չեն դնում, այո՞, ուրեմն արդյո՞ք մի ինքնասպան էլ նրանք չեն, քանի որ թողնում են, որ տգիտությունը ժողովրդավարության տեղ անցնելով երկիրը վերջնական աղետի ենթարկվի»։