Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու ու 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության փորձի, կողոպուտի և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: