կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 15:02
Հասարակություն

Մեկ օրում բացահայտվել է 62 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում բացահայտվել է 62 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ապօրինի ծառահատման և ընտանեկան բռնության՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ծեծի, սպանության սպառնալիքի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, փաստաթուղթ կեղծելու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը՝ երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինքնիրավչության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և թմրամիջոցի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, ավտոմեքենա փախցնելու՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 3 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: