|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Տիգրան Ավինյանի լիազորությունների ստանձնման օրինականության վիճարկման հայցը դատարանում է։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Ինչպես արդեն տեղեկացրել էի, «Մայր Հայաստանի» որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը վիճարկելու հայցով: Եղել է երկու հայց: Մեկը 1-ին ատյանի դատարանը մերժել է, և մենք այդ մերժումը վիճարկել ենք Վերաքննիչ դատարանում: Մյուս հայցն ընդունված է և այդ վարչական գործով դատական նախնական նիստը նշանակված է այս տարվա մարտի 5-ին:
Հիշեցնեմ, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է Ավագանու հատուկ նիստում, որն իրավազոր չի եղել, քանզի չի ապահովվել քվորում: Այդ նիստին պետք է ներկա լինեին Ավագանու առնվազն 33 անդամ, ինչը տեղի չի ունեցել:
Քաղաքապետ ընտրվելու հարցում ՔՊԿ-ն ստվերային գործարքի գնաց ու քվորումի ապահովման միջոցով ստացանք փոքրամասնության իշխանություն: Բայց միևնույն է լիազորությունների ստանձնումն օրենքի խախտմամբ է եղել: Երևի քաղաքապետի աթոռը վերցնելուց հետո հավանաբար ուրախացել ու մոռացել էին գործարքը փաթեթով կայացնել, որպեսզի հատուկ նիստին էլ քվորում լիներ, սակայն դա իրենց խնդիրն է»: