Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատական նիստերի դահլիճ եկած՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ներկաները դիմավորեցին ծափահարություններով։
Առուշ Առուշանյանը ձեռքով ողջունեց ներկաներին, ողջագուրվեց պաշտպանների հետ։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Առուշանյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ պահանջելով վերացնել Առուշանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակումները, սակայն այն չի քննարկվել, քանի որ Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ բոլոր քրեական գործին միացվել է Առուշանյանի վերաբերյալ մյուս քրեական գործը, ուստի դատական նիստը հետաձգվել էր՝ մեղադրող կողմին միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն տալու համար։
Նախատեսված է, որ այսօր դատախազը կհրապարակի մեղադրական եզրակացությունը, ինչից հետո կորոշեն ապացույցների հետազոտման կարգը։ Բացի դրանից՝ պաշտպանության կողմը կբարձրացնի Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու կամ Առուշանյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու հարցը։ Առուշանյանի համար երաշխավորություն կներկայացնեն «Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք այս պահին արդեն դատարանում են։