Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը տրամադրվեց պաշտպան Արմեն Մելքոնյանին։
Նա ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց, որ հարուցված քրեական գործերն Առուշանյանի հետ կապ չունեն. «Այն անհեթեթ ինչ-որ փաստաթուղթ է։ 4 դրվագով հանցագործության վերաբերյալ կազմված ինչ-որ արձանագրություն է, որն Առուշանյանի հետ բացարձակ կապ չունի»։
Մելքոնյանը հայտնեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ժամը 18։00-ին Առուշանյանի խափանման միջոցը որպես կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդության քննությունն է լինելու։
Նշենք, որ այս ընթացքում Քննչական կոմիտեի բակում էին հավաքվել քաղաքապետին աջակցող մեծ թվով սյունեցիներ, ինչպես նաեւ Սյունիքի մարզի մի շարք քաղաքների քաղաքապետեր։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հավաքներ կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ այսօր մեղադրանք է առաջադրվել նաեւ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին։ Նա պաշտպան Երվանդ Վարոսյանը հայտնել էր, որ մեղադրանքը վերաբերում է դեռեւս 8 ամիս առաջ հարուցված քրեական գործին։ Նա շեշտել էր, որ Փարամազյանն այդ քրեական գործիի հետ որեւէ առնչություն չունի, եւ նշել էր, որ այն քաղաքական վրեժխնդրություն է։