|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 3-ի առավոտյան «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Նրան տեղափոխել են հետազոտության համար և հենց նույն օրն էլ նորից վերադարձրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ»,- նշեց ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետը:
Հարցին՝ արդյոք առողջական որևէ խնդիր կա՞ կամ ինչ հետազոտություն է անցել Քոչարյանը՝ Նավիկյանն ընդգծեց, որ անձնական տվյալներ են, որոնք չի կարող բարձրաձայնել:
Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան նույնպես տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար և հենց նույն օրն էլ վերադարձել էր ՔԿ: