կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 12:25
Տարածաշրջան

ՌԴ-ն պետք է հասկանա Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Կովկասում, իսկ Իրանը՝ ռազմական և հետախուզական աջակցություն տա Հայաստանին. Iranian Diplomacy

ՌԴ-ն պետք է հասկանա Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Կովկասում, իսկ Իրանը՝ ռազմական և հետախուզական աջակցություն տա Հայաստանին. Iranian Diplomacy

Իրանը պետք է բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ, որպեսզի գիտակցի Կովկասում Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության վտանգը։ Այս մասին  Iranian Diplomacy վերլուծական պորտալում հրապարակված հոդվածում գրում է իրանագետ, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը։

Չնայած Կովկասում իր կենսական շահերին՝ Իրանը չի մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման բանակցություններին։ Այս առումով, Թուրքիայի գործողությունները և Ռուսաստանի լռությունը լուրջ մտահոգություն են Իրանի համար։

Սա, ըստ միջազգայնագետի, Հայաստանին աշխարհաքաղաքական լուրջ երկընտրանքի առաջ է կանգնեցրել, և ցամաքային ճանապարհով Իրանի մուտքը դեպի Եվրոպա  կախված կլինի Պուտինի, Էրդողանի և Ալիևի ցանկություններից։

«Ադրբեջանի և Թուրքիայի լրատվամիջոցներն արդեն սկսել են նոյեմբերի 9-ի բանակցությունների արդյունքների քարոզչությունը, և նրանց ծրագրերում Հայաստանը սահմանափակված է ներկայիս հյուսիսային գավառներով և ցամաքային կապ չունի Իրանի հետ։ Լրատվամիջոցների պատերազմը համընկնում է Էրդողանի խոսքերին Ֆիզուլիի օդանավակայանի բացման ժամանակ, որը կառուցվել է ամայի տարածքում, որը, հավանաբար, կդառնա թմրանյութերի, զենքի և ոսկու արտահանման ուղի:

Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման բանակցություններում Ռուսաստանի միջնորդությունը, մտավախություն կա, որ Ռուսաստանը կընդունի Իրանի ազգային շահերին հակասող ընթացակարգ։ Փաստն այն է, որ Իրանը Ռուսաստանի պոտենցիալ մրցակիցն է դեպի Եվրոպա գազի արտահանման ոլորտում, իսկ Թուրքիան գազ չունի, հետևաբար՝ Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում այս ոլորտում։

Ռուսաստանը լուրջ կապեր ունի Թուրքիայի հետ աշխարհի այլ մասերում, ինչպիսիք են Սիրիան և Կովկասը... Այս գործոնների համադրությունը կարող է դրդել Ռուսաստանին՝ գործել համաձայն Անկարայի և Բաքվի ցանկության Հայաստանի հետ միջազգային սահմաններ սահմանելու հարցում:

Այստեղ ամենավտանգավորը Բաքու-Երևան հաշտության համաձայնագրի 9-րդ հոդվածի մեկնաբանությունն է (Ադրբեջանի և Նախիջևանի կապի մասին): Այս երթուղու անվտանգության նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը երկրին թույլ կտա կամայական զորավարժություններ անցկացնել՝ հօգուտ Անկարայի և Բաքվի: Հաշվի առնելով նման միջանցքի ստեղծման և կայունացման անուղղելի հետևանքները՝ Իրանը պետք է ամեն ինչ անի՝ այդ չարաբաստիկ դավադրությունը խափանելու համար։

Ռուսաստանի հետ ինտենսիվ բանակցությունները պետք է լինեն օրակարգում, որպեսզի նա հասկանա Կովկասում Թուրքիայի վտանգավոր էքսպանսիոնիստական քաղաքականության հետևանքները, որպեսզի հասկանա, որ այդ քաղաքականությունը դռները կբացի ՆԱՏՕ-ի և սիոնիստների առջև։

Իրանը պետք է վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի դիրքորոշմանը ներկայիս սահմանների պահպանման հարցում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերի բաց ռազմական և հետախուզական աջակցություն Հայաստանին»,- նշել է Մովահեդիանը: