Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին եւ մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին «կարմիր քարտ» են ցույց տվել եւ հեռացրել առաջիկա նախընտրական պրոցեսներից։ Նրանց արգելվել է մասնակցել Կապանում նոյեմբերի 14-ի ընտրությունների քարոզչությանը: Երբեմնի ակտիվ պատգամավորը, որ Գորիսում դռնեդուռ ընկած քվե էր խնդրում, հիմա անգամ ֆեյսբուքյան իր էջով չի մասնակցում նախընտրական արշավին: Նրանց ձախողումը Գորիսում, Մեղրիում եւ մասամբ` Տաթեւում, թիմում ծանր են տանում, հիմա ամեն ինչ անելու են Կապանում դա չկրկնվելու համար։
Նիկոլ Փաշինյանն այստեղ գործի է դրել թիմի ծանր հրետանին, եւ նախընտրական քարոզչությունը վարում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անգամ Տիգրան Ավինյանն է երկրորդ պլան քաշվել։ Նոյեմբերի 14-ը ցույց կտա, թե որքանով է իշխանության էլիտան ունակ երկրում որեւէ հարց լուծելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում