|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
ԱԺ-ի դիմաց ընթացող հանրահավաքի ժամանակ մասնակիցները կարմիր քարտ են ցույց տվել 7 շրջանները հանձնելու եռակողմ համաձայնագիրը ստորագրած գործող իշխանությանը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ:
Այսօր ցուցարարները որոշել են հանրահավաքն անել ԱԺ-ի դիմաց, քանի որ խորհրդարանում մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը։