կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-28 23:23
Սպորտ

Չավի. Մաքուր կարմիր քարտ էր

Չավի. Մաքուր կարմիր քարտ էր

Կատալոնական ակումբի  կիսապաշտպան Չավի Էրնանդեսը վստահ է, որ «Ռեալի» պաշտպան Պեպեն արժանի էր այդ հեռացմանը։

«Մաքուր կարմիր քարտ էր։ Չի կարելի ֆուտբոլային դաշտում այդպես վարվել: Նրա գործողությունները շատ վտանգավոր էին։ Ամեն ինչ կարող էր ծանր վնասվածքով ավարտվել։ «Բարսելոնան» այդ դիմակայությունում լավագույնն էր։ Ես չեմ ցանկանում խոսել Մոուրինիոյի մասին։ Ես ուզում եմ խոսել «Բարսելոնայի» մասին։ Մենք շատ լավ, փառահեղ հանդիպում անցկացրինք։ Մենք հարգանքով ենք վերաբերվում «Ռեալին»։  Նրանք կարող են ռևանշի հասնել»,- Չավիի խոսքերն է մեջբերում terrikon.com-ը։