կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-11 20:24
Քաղաքական

Մարզպետ, քեզ կամանդիր ենք ասել, Առուշանյանը չի՞ կռվել. Առուշանյանի պաշտպանը՝ Մելիքսեթ Պողոսյանին

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը իրավաբան է, չի պատկերացնում, թե ինչ է կալանավորումն ու ազատազրկումը, հայտարարում է՝ Առուշանյանը ազատազրկված է. պարոն Խաչատրյան, էդ քո աչքը լույս չի տա, դու էդ չես տեսնի։ Այս մասին zangezurtv-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

«Ասեմ, որ լիքը կալանավորված անձինք հետո արդարանում են, լիքը մեղադրանքները հետո հօդս են ցնդում։ Մեկը չկա՞, որ ասի՝ դու անօրինական, սուտ քարոզարշավով այս ընտրություններին ինչի՞ ես հանդես գալիս։ Էդ որ խոսում ես, թե Առուշանյանը չի կռվել, ես Առուշանյանի մի կռված ընկերներից եմ, երեւանցի տղա եմ, եկել էի Գորիսը պաշտպանելու, քեզ ինչի՞ մի օր չտեսա,  ո՞ւր էր դու։ Բա մարզպետն ինչի՞ չի խոսում, պարոն Մելիքսեթ ինչի՞ չես խոսում, ինձ էլ չե՞ս տեսել, հետս խրամատում չե՞ս խմել։ Մարզպետ, քեզ կամանդիր ենք ասել, Առուշանյանը չի՞ կռվել։ Կամազներով ապրանք չե՞նք բերել, զինվորին մի հատ կոնֆետ տված կա՞ս»,- ասաց նա։

Մելքոնյանը պնդեց, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններին հաղթելու է «Առուշ Առուշանյան» դաշինքը. «Գորիսն իր խոսքն ասելու է։ Նոյեմբերի 5-ին բոլորդ դիմավորելու եք նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանին։ 9400 անձ 22 հազար ընտրողներից եկել, ստորագրել են, ես դատարան եմ ներկայացրել ստորագրությունները»։

Պահեստազորի գնդապետ Գրիգոր Ղազարյանն էլ նշել է. «Պարոն Խաչատրյան կարգի վրավիրեք ձեզ, եթե իմանամ Գորիսում մի ծառ ես տնկել, ուրեմն քո համար մատաղ եմ անելու։ Մելիքսեթ Պողոսյան, մենք միասին մարտական ուղի ենք անցել, ինձ լսի, ճիշտը պատմի այդ ՔՊ-ականներին»։

Առուշանյանի մարտական ընկեր Արա Առաքելյանն ասել է, որ պատերազմի օրերին Առուշանյանը Ջաբրայիլում է եղել, այդ ընթացքում նաեւ զինվորներին է ապահովել սնունդով. «Առուշի հետ ենք եղել, երբ գնացել ենք Ջաբրայիլ։ Մեզ համար ամեն ինչ Առուշն է բերել։ Մեր դարավոր թշնամին, մեր երեխեքին մորթողները, մեր երեխեքին վառողները, կոտորողները, մեր սերունդը վերացնողներին 4 հերոս տղերքը, 4-ին էլ բռնել եք, ինչի՞ ես բռնել, ի՞նչ ես ուզում անել։ Մեր հայրենիքը չենք թողելու գնանք»։