Կառավարության մոտ հավաքված առևտրականների բողոքի ակցիային էր միացել նաև «Ոչ թալանին» նախաձեռնությունը: Նախաձեռնության անդամների ձեռքին կարմիր քարտեր կային, նրանք նշում էին, թե քանի որ իշխանությունը ֆուտբոլային դիվանագիտությամբ է առաջնորդվում, իսկ այս օրենքը խախտում է համարվում, ուստի որոշել են կարմիր քարտ ցույց տալ իշխանությանը: