Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին չի թույլատրվում այցելել սահմանագիծ։
«Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը։
Նա ընդգծել է՝ նախարարի պարզաբանումը փակ նիստում էր, չի հանրայնացնի, բայց նույն «խնդիրները» ենթադրում են, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։
«Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված։
Մնացածը թեմաներին դեռ կանդրադառնամ», - նշել է Աբրահամյանը։