Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Այս գրառումն այն մասին չէ, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը. ես դիմում եմ ոստիկանությանը, ոստիկանության ղեկավարությանը, պարեկային ծառայության ղեկավարներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Չընկնեք մարդկանց հետևից, չընկնեք վարորդների հետևից։ Չպարտադրեք դիմակ կրել, չտուգանեք։ Ուզում եք, հորդորեք դիմակ կրել և միայն այդքանը։ Մարդկանց ասֆալտին չփռեք, պատերին չտաք, մի քանի հոգով քաշքշելով բերման չենթարկեք։
Հետպատերազմյան երկրում սա առավել քան անհասկանալի կդառնա։
Բաց տարածքում դիմակի պարտադրումը անհեթեթ, անհասկանալի պահանջ է։ Եթե դեռ չեք հասկացել, գիտակցել, ապա դիմեք մասնագետներին, լսեք աշխարհի լավագույն մասնագետներին։
Անտանելի չդարձնեք մարդկանց առանց այն էլ անտանելի կյանքը, ոստիկանատների աշխատանքը բերման ենթարկածներով չծանրաբեռնեք, դատարանների աշխատանքը անիմաստ չբազմապատկեք։ Խոհեմ եղեք։
Փողոցում դիմակ կրելու պարտադրանքն ընդամենը իմիտացիա է, թե պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Իսկ թե իրականում ինչպես են պայքարում կանդրադառնամ քիչ ավելի ուշ։
ՀՀ քաղաքացիներ, որևէ մեկը, որևէ նախարար իրավունք չունի ձեզ պարտադրել մաքուր օդում դիմակ կրել։ Մաքուր օդ շնչեք, շատ քայլեք և ամրացրեք ձեր իմունային համակարգը։
Հուսով եմ, որ ոստիկանության ղեկավարությունը չի տրվի պոպուլիզմին և մենք փողոցներում ականատես չենք լինի զազրելի տեսարանների։ Ականատես չենք լինի, թե ինչպես են քաշքշում պատերազմի մասնակցին, պատերազմում զոհվածի ծնողներին, քույրերին, եղբայրներին, կոմունալներն ու վարկերը, երեխաների ուսման վարձավճարները մի կերպ վճարող ՀՀ քաղաքացիներին»,- գրել է պատգամավորը։