Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` ՀԱԿ-ի` արտահերթ ընտրությունների պահանջն այս փուլում պարզապես իմիտացիա է` ցույց տալու համար, որ օրակարգում այդ խնդիրները կան: Եվ հենց դա է պատճառը, որ երեք խնդիրների «կիսատ-պռատ» լուծումներից հետո ՀԱԿ-ը պատվիրակություն է ձեւավորում եւ խոսում արտահերթ ընտրությունների մասին:
«Գարնան ընթացքում` շատ կարեւորագույն քաղաքական պահերի, ՀԱԿ-ը ցույց տվեց, որ նախ` իրեն չի մտահոգում իշխանության վերարտադրության բացահայտ դրսեւորումը, եւ ինքը որեւէ ռեակցիա ցույց չի տալիս: Հաջորդ ընտրություններում ՀԱԿ-ը առնվազն մրցակից չի լինելու եւ խնդիր չի հարուցելու այդ առումով: Երկրորդ` երբ «Ժառանգության» արտահերթ ընտրության պահանջին ի պատասխան` ՀԱԿ-ը հայտարարեց, թե իր օրակարգում դա չկա»,- ասաց պատգամավորը:
Նա տարօրինակ է համարում, որ ստորագրված կոալիցիոն հուշագրին Լեւոն Տեր-Պետրոսյանն իր որեւէ ելույթում չանդրադարձավ եւ չարձագանքեց: Այսինքն` ՀԱԿ-ն ընդունում է, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի հաջորդ նախագահը եւ պետք է ինքն իրեն վերարտադրի: