Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լրատվամիջոցներից հիասթափված Դավիթ Հակոբյանը, թեեւ մտադիր չէր այլեւս մամլո ասուլիս հրավիրել, բայց որոշեց եւս մեկ անգամ խոսել, այս անգամ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:
Մարքսիստական կուսակցության նախագահն այդ փոփոխությունները համարում է իշխանագողության նախապատրաստություն` հատկապես ընտրական հանձնաժողովների խեղկատակությանը նայելով: Բացի այդ` կոալիցիայի հրապարակած Ընտրական իրավունքը նա որակեց որպես քաղաքական աճպարարություն ու աչքակապություն, իսկ ՀՅԴ-ի առաջարկած տարբերակը, ըստ նրա, «ուտոպիզմ է` համեմված ռուսական նարոդնիկական ոճով»:
ՀՅ Դաշնակցության բարձրացրած հարցը` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ, մարքսիստը համարում է ժամանակավրեպ եւ կարծում է, որ դրանով ոտնահարվում են անկուսակցականների իրավունքները:
Ընտրական իրավունքը, Դավիթ Հակոբյանի խոսքով, երկու խնդիր է լուծում` իշխանափոխության ժամանակ հասարակության ֆիզիկական անվտանգության ապահովումն ու իշխանագողության բացառումը: Բայց կոալիցիան այս փոփոխություններով այդ խնդիրները չի լուծում:
Ինքն առաջարկում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների սլաքն ուղղել չորս ուղղությամբ. նախագահի թեկնածուն մեկ տարի առաջ պետք է լքի պետական մեքենան, ընտրական հանձնաժողովների ձեւավորումը պետք է կատարվի ոչ թե վերեւից, այլ ներքեւից, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր քաղաքացիական պարտքը կատարել պետական մեքենայի ձեւավորման գործընթացում, եւ Սահմանադրության 65-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում առաջարկում է գլխատել կամ կախաղան բարձրացնել ԿԸՀ-ին:
«Ընտրական փոփոխությունները կոսմետիկ էին, իմիտացիոն, բավական գումարներ խժռեցին ու ավելի վատացրին ընտրական իրավունքը»,-ասաց մարքսիստը` եզրակացնելով, որ սա «ամենահակաժողովրդական, ամենահանցագործ ընտրական իրավունքն է, որ մենք երբեւիցե ունեցել ենք»: