Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
350 օր է անցել նոյեմբերի 9-ից, մեր հերոս զոհված տղերքի անունները պաշտպանության նախարարությունը չի հրապարակել, նրանց հուղարկավորման վայրերը չի հրապարակել, ԱԺ-ում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։
Նա հետաքրքրվեց, թե ինչու մինչ այս չեն հրապարակվել այդ տվյալները՝ հավելելով նաև, թե խոսքն այն տղաների մասին է, որոնք հուղարկավորված են և նրանց գտնվելու վայրը հարցականի տակ չէ։
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ամբողջ ցուցակը հրապարակված է բոլոր իրենց տվյալներով», - պատասխանելով Գեղամ Նազարյանին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
Արձագանքելով նրան՝ Գեղամ Նազարյանն ասաց, թե գիտի այդ կայքի տեղը։
«Իմ ասածը բոլորովին այլ է։ Ես հարցնում եմ, թե ինչո?ւ հենց ՊՆ-ն չի հրապարակում այդ ցուցակները։ Խնդրում եմ նաև, որ այդ ցուցակում նշվի, թե նրանք որտեղից են զորակոչվել և որտեղ են հուղարկավորված, որպեսզի նաև վերջ տանք էն խոսակցություններին, թե Արցախից մի հոգի անգամ չի զոհվել։ Մենք պետք ա հասկանանք նաև, թե արցախցիները ինչ մասնակցություն են ունեցել այս պատերազմին», - ասաց Նազարյանը։
«Որոշումը կկայացնենք, Ձեզ տեղյակ կպահենք», - ասաց պաշտպանության նախարարը։