|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնել է զոհվածների և վիրավորների անունները
Ըստ նախաքննության արդյունքում ճշտված տեղեկությունների նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ`
Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.),
Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.),
Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.),
Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):
Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վնասվածքներով վիրավորվել են ժամկետային զինծառայողներ`
Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.),
Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.),
Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.)
Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
Հիշեցնենք, որ ՄՆոյեմբերի 19-ին, ժամը` 24-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի էր ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են: