|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տեղեկացրեցինք, որ հայաբնակ Հալեպը դարձյալ հայտնվել է զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում:
Վիլլաներ թաղամասում ընկած հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել են Արման Հինտոյանը և Ծիլա Ճապաղջուրյանը: Երրորդ հայ զոհը կին է, սակայն նրա ինքնությունը հնարավոր չի եղել բացահայտել:
Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, վերջինիս ներկա պահին վիրահատում են:
Թեթև վիրավորվել են Պեթի Լախոյան-Հինտոյանը, Մովսես Հինտոյանն ու Նազար Զարմինյանը: