կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 23:13
Հասարակություն

Ներկա, թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ. Նիկոլ Փաշինյան

Ներկա, թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը։

Վարչապետը մասնավորապես գրել է. «Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը։ Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում: Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ: Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։