կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-18 10:00
Քաղաքական

Գյումրու ավագանի են անցնում 5 ուժեր

Գյումրու ավագանի են անցնում 5 ուժեր
Նիկոլ Անհողի թիմը պարտվեց Գյումրիում. նրանք երկրորդն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքաետ Գագիկ Համբարյանը։
 
«Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրությունների վերջնական արդյունքներով Գյումրու ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր.
1."Բալասանյան դաշինք" սոցիալական կուսակցությունը՝ 9637 ձայն- 36,59%,
2. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝7785 ձայն- 29,56 %,
3."Զարթոնք" ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 2793 ձայն- 10,60%
4."Ապրելու երկիր" կուսակցությունը՝ 1489 ձայն- 5,65%
5. ՀՀԿ-ն՝1333 ձայն -5,06%...
 
Այսպիսով, չնայած սարսափելի ցածր մասնակցությանը, որն առաջին անգամ գրանցվեց Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների պատմության մեջ, իշխանական թիմն այս անգամ տանուլ տվեց այն, չնայած նրան, որ ընդամենը երեք ամիս առաջ ԱԺ արտահերթ ընտրություններին քայլիստները պատկառելի տոկոսներ էին հավաքել Գյումրիից...
Ի դեպ, Նիկոլ Անհողը և նրան սպասարկողները նաև պարտվեցին Գյումրիում այն առումով, որ բացի քայլիստներից 9 քաղաքական ուժերից երկուսը, որոնք գրեթե համոզված էին, որ անցնելու էին ավագանի և հիմնականում ընդդիմություն էին խաղալու Նիկոլ Անհողի մոտ պարտվեցին և դուրս մնացին Գյումրու ավագանուց...
 
Իսկ Սամվել Բալասանյանին և նրա թիմին հիմա մնում է ալպացուցել, որ նրանք Նիկոլ Անհողի հաճախորդները չեն և կոալիցիա կազմել այն քաղաքական ուժերի հետ, որոնք իրոք մտահոգ են Գյումրու ներկայով և ապագայով, այլ ոչ թե քայլիստների պես պաշտոնների բաժանումով էին զբաղված...»,- գրում է նա։