|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանն այսօր կազմակերպված քննարկման ընթացքում իր դժգոհությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ավագանու անդամների հետ համագործակցության մեխանիզմի հետ կապված:
«Մենք ուզում էինք այնպես անել, որ ունենանք ուժեղ քաղաքապետ, բայց չկարողացանք այնպես անել, որ քաղաքապետն իրեն ավագանու անդամ զգա: Հետընթաց կա քաղաքապետ-ավագանի հարաբերություններում: Քաղաքապետն իր մոտ կանչեց և խիստ նկատողություն արեց վարչական շրջանների ղեկավարներին, որ չէին մաքրել Երևանի` ձնով պատված փողոցները: Ես կուզենայի, որ նա գար, ավագանուն հաշվետվություն ներկայացներ: Նա եկել, ասել է` լավ չեք աշխատում, բայց չի ասել, որ ինքն էլ լավ չի աշխատում: Նա հանրությանը ցույց տվեց, որ անկախ մարմին է, ցույց տվեց, որ իր` ուժեղ կառավարիչ լինելը չի բերում մեր հիմնական նպատակի կատարմանը»,- դժգոհեց Արտաշեսյանը:
Դժգոհությանն արձագանքեց Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը և չհամաձայնեց այն տեսակետին, որ քաղաքապետի և ավագանու հարաբերություններում հետընթաց կա: