|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մինչև հոկտեմբերի 26-ը Մոսկվայում՝ ՌԴ դատախազության համալսարանում, կվերապատրաստվեն ՀՀ և ՌԴ դատախազները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
«Դատախազներին ողջունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը: Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը: Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազաությունների միջև ստորագրված 2021-2025թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում:
Հայաստանի Հանրապետության դատախազներին հաջողություն է մաղթել ՌԴ դատախազության համալսարանի ռեկտորը և վստահություն հայտնել, որ ուսուցումը օգտակար կլինի, իսկ ձեռք բերված գիտելիքները դատախազները կկարողանան արդյունավետ կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում:
Բացման արարողությանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջազգային-իրավական գլխավոր վարչության արտահանձնման բաժնի պետ Վյաչեսլավ Միխեևը: Նա կարևորել է ՌԴ և ՀՀ դատախազությունների միջև շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:
Հոկտեմբերի 20-ին հայ և ռուս դատախազների մասնակցությամբ տեղի կունենա կլոր սեղան «Քրեադատավարական գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողության արդի հարցերը և դատախազի մասնակցությունը քրեական դատավարությանը» խորագրով:
Վերապատրաստմանը մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների, մարզերի դատախազությունների 7 դատախազ»,- նշված է հաղորդագրությունում: