կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-08 19:08
Աշխարհ

Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք. Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել

Անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք. Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել

Բասկերի երկրի խորհրդարանը հոկտեմբերի 8-ին միաձայն ընդունել է բանաձև, որով, մասնավորապես, Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Բանաձևով ներկայացվում են հետևյալ հստակ պահանջները՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք: