Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Փաշինյանի՝ Լիտվայում արված հայտարարություններին: Ստորև Ներկայացնում ենք պատգամավորի հարցը.
Հոկտեմբերի 4-ին, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Շուշիի մասին, երկու, մեղմ ասած, մանիպուլյացիոն և թրքահաճո հաստատում արեցիք. «նախկինում Շուշիում բնակարաններ չեն կառուցվել, քանի որ վստահ չեն եղել, որ քաղաքը կպահեն»։
Շուշին պահելու նախկինների անվստահության կամ հանձնմանն մասին հարց չեմ հնչեցնում, որովհետև մեր ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է ձեզ՝ ասելով, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Բացի այդ՝ Հոկտեմբերի 2-ի դրությամբ Շուշին մեր վերահսկողության տակ պահպելու մասին հաստատում է արել նաև Ռուսաստանի դաշնության նախագահը:
Բայց ներկայացնեմ, դեռևս 90-ականներից ըստ ձեզ դժբախտ և դժգույն Շուշիիում իրականացված միլիոնավոր դոլարների քաղաքաշինական աշխատանքներից մի փունջ, որոնք նպատակաուղղված են եղել Շուշիում արժանապատիվ ապրելուն, կրթվելուն և արարելուն:
Եզնիկ Մոզյանի անվան նոր արհեստագործական ուսումնարանի հիմնում Շուշի քաղաքում, 1մլրդ դրամ
Շուշիի քաղաքային գրադարանի հիմնանորոգում-200 մլն դրամ
Ճանապարհների նորոգում-700 մլն դրամ
Շուշիի երաժշտական դպրոցի վերանորոգում
Շուշի Քաղաքի Ջրամատակարարման Համակարգի Կառուցում-300մլն դրամ
Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի վերակառուցում-300 մլն դրամ
Գիշերօթիկ մանկապարտեզի կառուցում Շուշիում-390 մլն դրամ
Խ. Աբովյանի անվ դպրոցի հիմնանորոգում 600 մլն դրամ
Մեծ Շեն գյուղի համայնքային կենտրոնի կառուցում, 72մլն
ԼՂՀ Շուշի Քաղաքի բնակելի շենքերի տանիքների վարակառուցում, Բացվել էր Հայաստանի ագրարային համալսարանի՝ չորս մասնաշենքից բաղկացած մասնաճյուղ, հանրակացարանով:
Քաղաքի բյուջեով փոխվել էին բոլոր շենքերի տանիքները, քաղաքն ապահովվել էր շուրջօրյա ջրամատակարարումով, էլեկտրաէներգիայով, բնական գազով։
Միլիոնավոր դրամների շինանյութ է հատկացվել քաղաքի բնակիչներին՝ սեփական տները վերանորոգելու նպատակով։ Իրականացվել է բազմազավակ ընտանիքներին բնակարան տրամադրելու ծրագիր:
Ի դեպ, վերջին անգամ 2018-ին է Հայաստան հիմնադրամի կողմից աշխատանք տարվել:
Հարց. ինչո՞ւ եք խեղում փաստերը, ինչու եք շարունակում ձեր մանիպուլյացիաների ցանցում պահել մեր հասարակությանը, ուրանալ մեր անցյալը:
Մեր տարբերությունն այն է, որ Շուշին ինձ համար հայրենիք է, ձեզ համար կադաստրային ու շուկայական գին:
Հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորի հարցն ու հնչեցված պատասխանը ներկայացնող տեսանյութը՝ ստորև.