|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հոկտեմբերի 12-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած 45 ցմահ ազատազրկման դատապարտվածներից ոչ ոք դեռևս չի դադարեցրել հացադուլը: Այս մասին, yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ դատապարտյալների վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ երեկ դատապարտյալներին էր այցելել ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Նշենք, որ դատապարտյալներն անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված` 10 կետանոց դիմում են պատրաստել ու հանձնել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին: