|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որին ձերբակալել են երեկ Թբիլիսիում, հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան պետության նախկին ղեկավարի հետ հանդիպումից հետո. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Երբ ես ներս մտա, նա բժշկի մոտ էր և բուժզննում էր անցնում: Հետո մեզ հնարավորություն տրվեցին շփվել խցում: Միխեիլ Սահակաշվիլին ասաց, որ հացադուլ է սկսում»,- ասել է Լոմջարիան:
Նա ընդգծել է, որ, ըստ քաղաքական գործչի, ոստիկանությունը ուժ չի կիրառել հատուկ գործողության ընթացքում, և ինքն էլ դիմադրություն չի ցույց տվել:
Հոկտեմբերի 1-ին հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ ութնամյա արտաքսումից հետո երկիր վերադարձած Սահակաշվիլին ձերբակալվել է իրավապահների կողմից և կալանքի տակ է: Նա նշել էր, որ ոստիկանությունը նախնական տեղեկություններ ուներ փախած քաղաքական գործչի`Ուկրաինայից Վրաստան տեղաշարժերի մասին:
Սահակաշվիլիի դեմ երկրում մի շարք քրեական գործեր էին հարուցվել նախկինում։