Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
«Արցախյան վերջին պատերազմի տարելիցին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի բռնապետը հայտարարել է. "Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով"...
Ադրբեջանի բռնապետը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի 75 տոկոսը գրավելուց հետո նրանք չեն բավարարվի միայն Սյունիքի, Գեղարքունիքի տարածքների գրավելով, հայ-ադրբեջանական սահմանազատումն իրենց ծրագրով իրականացնելով, այլև ցանկանում են վերացնել Հայաստանը...
Իսկ մինչ Ալիևը բացահայտ սպառնում է "խաղաղ" մեթոդներով գրավել Երևանը, Հայաստանի կապիտուլյանտ իշխպանությունները Նիկոլ Անհողի գլխավորությամբ ադրբեջանցիներին բավարարելու նպատակով Արցախ չեն մեկնում, գերիներին վերաբերող ՀՀ ՄԻՊ-ի զեկույցը համարում են հնարված, Արցախը դիտավորյալ անվանում են "Ղարաբաղ", Հայաստանի պատմական տեղանունները թուրքական անվանումներով են կոչում և այլ թրքամետ քայլեր են կատարում...
Բայց Նիկոլ Անհողն ու իր թայֆան մի բան հաշվի չեն առել՝ թուրքը "լավ" հարաբերություններ կարող է հաստատել իրեն ծառայող, նվաստացված և նսեմացված հայի հետ... Թուրքի համար արժանապատիվ հայը վտանգավոր է...
Հ.Գ. Նիկոլականներ, ժեխ ու փթիր, պատրաստվեք Երևանում դիմավորելու Իլհամի ասած թուրքերին ու սպասարկելու նրանց... Դա է Նիկոլի խոստացված "ապագա"-ն...»։