Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթի ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը, որն այս օրերին գտնվում էր Արցախում և լուսաբանում սեփական աչքերով տեսած ադրբեջանական վայրագությունները, թելեգրամյան իր էջում գրում է.
«Իլհամ Ալիևը հրապարակում է «ազատագրված» բնակավայրերի հերթական ցուցակը: Եվ թքած, թե այս բնակավայրերից և գյուղերից մի քանիսը պարզապես կետեր են քարտեզի վրա: Այնտեղ ոչինչ չկա, այրված դաշտեր:
Բայց ումի՞ց են ազատագրել: Ինչ-որ մեկը սպասո՞ւմ էր այս ազատագրմանը: Աղոթե՞լ են դրա համար: Ադրբեջանական բանակին ծաղիկներով դիմավորո՞ւմ է ապաօկուպացված բնակչությունը։ Թե՞ նա այդ տարածքները ազատագրել է այս բնակչությունից:
Ոչ, իրոք, ես չեմ հասկանում, թե ինչ խաղաղ համակեցության մասին կարելի է խոսել այն բանից հետո, երբ քաղաքները ծածկում են կասետային «Սմերչ»-երով: Այդ դեպքում ինչպե՞ս եք ստիպելու բնակիչներին՝ հավատարիմ լինել: Առաջին պատերազմում ծնված 28-ամյա երիտասարդին ինչպե՞ս բացատրել, որ ինքն այժմ ապրում է Ադրբեջանում: Նաձեռքերը վեր կբարձրացնի և կասի՞. «Դե, լավ, Ադրբեջան, ուրեմն Ադրբեջան, ի՞նչ տարբերություն»: Չի ասի: Ինչպես Արցախի ներկայիս ցանկացած բնակիչ, նա էլ չի ասելու՝ անկախ տարիքից: Եվ սա կլինի հերթական ողբերգությունը՝ փախստականների զանգվածային արտագաղթով, ներառյալ՝ նրանց, ովքեր ծնվել և մեծացել են այս երկրում 1992 թվականից հետո: Եվ նրանք ամենաքիչն են հասկանում, թե ինչո՞ւ են ցանկանում իրենց վտարել իրենց տներից: Ինչպե՞ս եք բացատրելու ձեր գործողությունը Արցախի երիտասարդ սերնդին, որի հետ պատրաստվում եք խաղաղ գոյակցել պատերազմից հետո»։