Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, երեխայի ալիմենտը վճարելուց խուսափելու, թմրանյութի իրացման և մաքսանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: