|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`սեպտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, յուրացման կամ վատնման՝ 8, ծեծի 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, սպանության սպառնալիքի ու փաստաթղթի հափշտակության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության փորձի, բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: