կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 11:58
Իրավական

3 օրում հանցագործության 147 դեպք է բացահայտվել

3 օրում հանցագործության 147 դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 147 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 25, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 20, յուրացման կամ վատնման՝ 13, ծեծի՝ 10, խարդախության` 9, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, մաքսանենգության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, որսագողության, փաստաթուղթ կեղծելու, ազատությունից ապօրինի զրկելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, սպառողին խաբելու, ջրերն աղտոտելու ու պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհայտ կորած և 4 հետախուզվող: