Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԱԺ-ում հայտարարեց, որ արցախցիներին հյուրընկալության ծրագիրը դադարել է գործել: Խոսքը արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն Հայաստանի Հանրապետությունում մեկ չափահաս արցախցու համար ամսական 30 հազար դրամ, իսկ Արցախի Հանրապետությունում 45 հազար դրամ տրամադրելու ծրագրի մասին է։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Թեժ գիծ» ծառայությունից փոխանցեցին, ծրագիրը դադարել է օգոստոսին, չի գործում, շարունակվելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։
«Շատ անհավանական կլիներ, եթե ասեինք, որ այդ ծրագրի կարիքն այլևս չկա, եթե նույնիսկ շատ մակերեսորեն նայենք Արցախից տեղահանված բնակիչներին Հայաստանում, կհասկանանք, թե ինչ մեծ ու բարդ խնդիրների առջև են կանգնած»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ նախագահ Մերի Դավթյանը։
Նա վստահեցրեց, որ Արցախում գործում են պետական մի շարք ծրարեր տեղահանվածների համար, այդ շրջանակներում և՛ բնակարանների վարձակալության փոխհատուցումներ են, և՛ կոմունալ ծախսերի փոխհատուցումներ, սոցիալական նպաստների կարգով կան ծրագրեր, այնպես որ, նրա կարծիքով, գուցե մեխանիզմն է փոխվել։
«Չնայած բարի կամք դրսևորելու կարիքը միշտ էլ կա, առայժմ որ հաստատ կա»,-ասաց նա։
Հայաստանի մարզերում նույնիսկ ժամանակավորապես տեղակայված արցախցիները նույնպես դուրս են մնացել իրենց բնակության վայրից և ստիպված են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները՝ նշեց Մերի Դավթյանը։
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն ևս սոցիալական ծրագրերը առայժմ դադարեցրել է, որովհետև նրանց՝ ավելի քան 170 շահառուների մի մասը վերադարձել է Արցախ, մի մասն էլ, ցավալիորեն, մեկնել է Հայաստանից էլ դուրս։
«Այնպես որ, մենք էլ չենք շարունակում այդ ծրագիրը, բայց գիտենք, որ խնդիրը առկա է»,-նշեց Մերի Դավթյանը։
Խնդիրներն այնքան շատ են, վկայեց նա, ոչ միայն բնակության, այլ նաև Աչցախի կարգավիճակի, անորոշ ապագայի, որը նույնպես միջոցներ կլանող ու պահանջող աշխատանք է։
«Այնպես որ, գոնե ժաանակի մեջ հնարավոր է լինելու լուծել, որովհետև գյուղեր են հիմնվում զրոյից, Ստեփանակաերտում են նոր թաղամասեր կառուցում, բայց այն գլոբալ խնդիրները, որ կան, Արցախը, թեկուզ բզկտված, դեռ մնում է Հանրապետություն, համենայն դեպս, մենք մեզ համարում ենք այդպիսին»,-ասաց Մերի Դավթյանը։
Հայաստանի ու Սփյուռքի միջոցներից բացի Արցախն այսօր կարիք ունի նաև միջազգային մոտեցումների նաև նյութական իմաստով, նշեց նա, որովհետև կան մարդասիրական մի շարք կազմակերպություններ, որոնք աշխարհով մեկ տարբեր խնդիրներ ունեցող երկրներում գործում են, սակայն Արցախն իր չճանաչվածության բերումով մի տեսակ զրկված է այդ օժանդակությունից։
«Բայց ես կարծում եմ, պարզ մարդկային կարիքները համամարդկային պահանջ են, և, ասենք, ՄԱԿ-ի շրջանակներում կան համապատասխան ծրագրեր, որ առայսօր չեն հասնում Արցախ, որովհետև ամեն մի միջազգային արձագանք արժանանում է Ադրբեջանի այնպիսի հակազդեցության, որ միանգամից ճանապարհները փակվում են։ Իսկ դրան հակադրվելու հարցում մենք իսկապես դանդաղում ենք, եթե չասենք, որ ընդհանրապես ոչինչ չենք անում»,-ասաց Մերի Դավթյանը։
Նա և Արցախի այլ քաղաքացիներ մի որոշ ժամանակ առաջ պահանջում էին Արցախի Հանրպետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մերի Դավթյանը համաձայն չէ, որ Արցախի նախագահի հրաժարականով Արցախը կդադարի Հանրապետություն լինելու, ասում է՝ այդ մտայնությունը մի տեսակ նույնիսկ արհեստականորեն է մտել շրջանառության մեջ։
«Արայիկ Հարությունյանի չլինելը չի նշանակում, որ Արցախը չի ունենա Հանրապետություն։ Ուղղակի մեր անորոշ կարգավիճակը որոշ վերապահումներ ու որոշ մտավախություններ առաջացրել է՝ կապված ընտրություններ կազմակերպելու ձևաչափի հետ, որովհետև Սահմանադրությամբ հաստատված մեր տարածքներն էլ են կորսված ու նաև իրավունքներն էլ ոտնահարված են․ մենք ազատ, անկախ դեմոկրատական հանրապետություն էինք կերտում՝ ինքներս երաշխավորելով մեր իրավունքները, իսկ հիմա մեր անվտանգությունը պահում են ռուս խաղաղապահները, ինչը որոշակի փոխպայմանավորվածություններ ենթադրում է»,-պարզաբանեց Մերի Դավթյանը։
Այդ անորոշությունը ժամանակավորապես առկախեց հրաժարականի պահանջի հարցը, նշեց նա, բայց այն միշտ էլ օրակարգում է, որովհետև Արցախի հասարակությունը արժանի է ավելի արժանապատիվ նախագահի։
«Պարտված նախագահը միշտ հպարտ ու արժանապատիվ Արցախի նախագահ չի կարող լինել, որովհետև, ինչպես գիտենք, հիմնի, գերբի, դրոշի կողքին նախագահն էլ խորհրդանիշ է և պարտված նախագահը իրավունք չունի կառավարելու Արցախի Հանրապետությունը»,-ասաց Մերի Դավթյանը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը տեսանյութով․