Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության 11 պատգամավորներ Արցախում մասնակցել են ԱԺ հատուկ նիստին՝ Արցախի Հանրապետության անկախության միջոցառումների շրջանակում։ Նրանց հետ Արցախում են նաև «Քաղաքացիական պայմանագրի» 7 պատգամավորներ և «Պատիվ ունեմ» խմբակցության 1 պատգամավոր։ Պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխնախագահն է։
«Իհարկե, մեզ համար ընդունելի չէ, որ մանավանդ այսօր, երբ Արցախը ամենից շատ կարիք ունի Հայաստանի քաղաքական աջակցությանը, պատվիրակության ղեկավարը ԱԺ նախագահը չէ, և ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր այստեղ չեն և չեն մասնակցել Արցախի ԱԺ հատուկ նիստին»,-Yerkir.am-ին ասաց ՀՅԴ ՀԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
1 ժամանոց հանդիսավոր նիստից հետո «Հայաստան» դաշինքի անդամները հանդիպել են Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ։
«Քննարկել ենք Արցախի առջև ծառացած խնդիրները՝ ինչով կարող է և պարտավոր է Հայաստանի Հանրապետությունը աջակցել Արցախին այս դժվար օրերին, և, իհարկե, տեղեկատվության փոխանակում ենք արել, որովհետև Արցախը տեղեկատվական բլոկադայի մեջ է և ինչ է կատարվում Արցախում լայն հասարակությունը տեղեկացված չէ»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նիստի ընթացքում ելույթ է ունեցել Արցախի ԱԺ նախագահը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը, 3 խմբակցությունների ներկայացուցիչներ։ Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Հայաստան» դաշինքի պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը և պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Վաղը պատվիրակությունը կայցելի Պանթեոն։
Աննա Բալյան
Այլ մանրամասներ՝ տեսանյութում․