Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային ժողովում ՔՊ-ականների հարձակումները ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա անհետևանք չի մնալու: Համենայնդեպս մեզ հետ զրույցում այդպես վստահեցրեց նույն խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Ակնհայտ է, որ չի կարող անպատասխան մնալ, այսինքն և՛ իրավական, և՛ քաղաքական գնահատականներ, գումարած՝ յն բոլոր խոսքրեին, որոնք հնչել են, էլի կլինեն, ուղղակի, գիտե՞ք, խնդիրն այն է, որ երբ իմանում ես, որ շրջափակված է Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ընդդիմությունը չի կարողանում այլևս մանր դարձող հարցերով զբաղվել: Ավելի մեծ խնդիրներ, ավելի մեծ հարցեր կան, որ դու ստիպված ես գնալ արդեն այդ հարցերի հետևից»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ այդ ծեծուջարդը չի կարող լինել ընդիմության առաջնային օրակարգը: Իսկ ընդդիմության առաջնային օրակարգը, ըստ մեր զրուցակցի, մեկն է՝ օր առաջ շուտ ազատվել այս իշխանությունից:
-Ակնհայտ էր, որ իշխանությունը փորձում է նման մեթոդներով, ամեն գնով վախի մթնոլորտ տարածել և կոտրել ընդդիմության ոգին: Ձեզ հնարավո՞ր է կոտրել, քանզի դրանից հետո ձեր ելույթները մի տեսակ ավելի մեղմացած էին, կարծես:
-Այդ ծեծկռտուքի պահով պետք է ասել, որ ակնհայտ և կազմակերպված սադրանք էր, տեսնում եք, որ կոնկրետ մարդկանց վրա կոնկրետ խմբերով են հարձակվել, անվտանգության աշխատակիցները ուշ են մտել: Եվ եթե դա անում են նրա համար, որ այլևս մեր կողմից հայտարարություններ, ելույթներ չլինեն... Չգիտեմ, էլի, էն մարդիկ, որ մտածում են՝ վեց հոգով մեկ հոգու վրա հարձակվելով կարելի է մարդու վախեցնել, ապա նշեմ, որ էս կողմի մարդկանց համար վախենալուն ծեծը չէ, վախենալուն այն է, ինչ իրենք արդեն արել են՝ հայրենիքի կորուստը, այդքան զոհերը: Մարդիկ կան մեր ֆրակցիաներում, որ իրենց կյանքի ապրած 30 տարին առոչինչ է դարձել: Այսինքն՝ այդ էտապը մենք արդեն անցել ենք, հիմա էնքան դժվար է մեզ ինչ-որ բանով վախեցնել: Մինչև նոյեմբերի 9-ը էլի կարելի էր վախեցնել, որ ձեզ խելոք պահեք, թե չէ Արցախը կհանձնենք:
-Մադրիկ նաև մեղադրում են ընդդիմությանը, թե մենք ձեզ գործուղել ենք Ազգային ժողովում, մեր հարկերից դուք աշխատավարձ եք ստանում ոչ թե ծեծկռտուքի, այլ երկրի խնդիրները լուծելու համար:
-Իհարկե, ծեծկռտուքի համար որևէ մեկը պիտի աշխատավարձ չստանա: Բայց մեր քաղաքացիները պիտի շատ լավ հասկանան իրավիճակը, որ ընդդիմությունը փոքրամասնություն է, իշխանությունը կարող է ընդունել ցանկացած օրենք, և այս իշխանությունների պարագայում երկրի համար աշխատել պարզապես չի աշխատում: Եթե ուզում ենք, որ երկրի համար աշխատենք, եկեք ընտրենք ցանկացած այլ իշխանություն, ես չեմ ասում՝ անպայման մեզ պիտի ընտրեք, այլ ցանկացած ուժի, որը ստորացուցիչ պայմանագիր ստորագրած չի լինի և կկարողանա Հայաստանի կենսական շահերի համար բանակցել թշնամիների և դաշնակիցների հետ: Հայաստանի ճգնաժամը կհաղթահարվի, երբ որ Հայաստանի պարտության դեմքը հեռանա իշխանությունից»: