Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանից` արդյո՞ք վտանգավոր չէ Մեծամորի ատոմակայանի շահագործումը։
Պատգամավորն ընդգծեց, որ «Եվրանեսթ» ԽՎ-ին Էներգետիկ անվտանգության կոմիտեի կողմից ներկայացված զեկույցում ադրբեջանական պատվիրակությունը մտավախություն է հայտնել, թե Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար մեծ վտանգ է ներկայացնում, և այդ ուղղությամբ քայլեր պետք է մշակել։
Տոնոյանը պատասխանեց, որ ատոմակայանի ռիսկայնությունը, որոշակի վտանգի առումով, եղել է հենց կառուցման և շահագործման պահից՝ Խորհրդային միության ժամանակից սկսած, մինչդեռ միջազգային կառույցների գնահատմամբ՝ եղել է համապատասխան զեկույց, և կառավարությունը նախագիծ է ներկայացրել։
«Ըստ միջազգային եզրակացությունների՝ երկրորդ էներգաբլոկը գործում է լիովին անվտանգ, իսկ մյուս էներգաբլոկի կարողություններն օգտագործվելու են երկրորդի ռիսկայնության նվազման համար»,- նշեց նախարարը։
Տոնոյանը նաև ընդգծեց, որ ադրբեջանական կողմի նման գնահատականն անսպասելի չէ։ «Որպես ԱԻ նախարար՝ վստահեցնում եմ, որ մենք անհանգստանալու խնդիր չունենք, իսկ ադրբեջանական բոլոր գնահատականները, իհարկե, տեղեկատվական առումով պիտի լինեն ի վնաս մեզ»,- հավելեց նա։