Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 23-ից 26-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 157 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Հայտնում են ոստիկանությունից։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հայտնաբերվել է անձնական ունեցվածքի գողության` 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, զենք-զինամթերքի առգրավման` 16, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման` 10, ծեծի՝ 9, խուլիգանության՝ 4, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու` 3, ապօրինի ծառահատման, բնակարանային գողության, ավազակային հարձակման, փաստաթղթի կեղծիքի և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառակերության, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, յուրացման կամ վատնման, ռազմական նշանակության արտադրանքի մաքսանենգության, սահմանն ապօրինի հատելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է՝ 9 ,իսկ կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 6 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 7 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: