|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանում հունվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 288-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 72 քաղաքացի, մահացածների թիվը 2931 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 700 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3631-ի:
Մեկ օրում առողջացածների թիվն ավելացել է 561-ով, ընդհանուր առողջացածների թիվը 149 873 է, փաստացի բուժվողներինը՝ 8782 9190 (մեկ օրում նվազել է 408-ով): Մեկ օրում արվել է 1025 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 609 930 թեստ: