Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 16-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 38, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 13, ընտանեկան բռնության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առևանգման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ծեծի, մարդու թրաֆիքինգի և չարաշահման, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, դրամանենգության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, փաստաթուղթ կեղծելու, պետական սահմանն ապօրինի հատելու ու ինքնիրավչության և պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն չզբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 անհետ կորած, 17 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 18 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։