Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում շարունակվում է ստորագրահավաքը՝ ի աջակցություն համայնքապետ Մանվել Փարամազյանի։
Համաքաղաքացիների կարծիքով՝ նրա կալանավորումը անարդարացի է, պահանջում են ազատ արձակել իրենց համայնքապետին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11.15-ին, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման էր ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Հուլիսի 10-ին դատարանը բավարարեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը։ Փարամազյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։
Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01.24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:
Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է», - նշել էր փաստաբանը։