Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փետրվարի 17-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կարճատեւ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է այցելել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանը․ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հանգամանալից քննարկում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման բոլոր ասպեկտների շուրջ: Հատուկ շեշտադրվել է ռազմագերիների փոխանակման, հումանիտար օգնության, տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման քննարկումը, այդ թվում`փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի համատեքստում:
Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս-հայկական բազմակողմ դաշնակցային հարաբերությունները, չնայած կորոնավիրուսի համավարակին, շարունակում են ինտենսիվ զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդների: Համաձայնություն է ձեռք բերվել, սանիտարական սահմանափակումների վերացմանը զուգահեռ, երկկողմ փոխանակումների հետեւողական ակտիվացման անհրաժեշտության մասին:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր`շեշտը դնելով Կովկասում տիրող իրավիճակի վրա: