կարևոր
5215 դիտում, 5 ամիս առաջ - 2024-04-27 16:41
Աշխարհ

Ստամբուլի համաձայնագրերի ստորագրումից՝ Կիևի հրաժարվելու պատճառը Լոնդոնի ճնշումն է եղել․ Պեսկով

Ստամբուլի համաձայնագրերի ստորագրումից՝ Կիևի հրաժարվելու պատճառը Լոնդոնի ճնշումն է եղել․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Լոնդոնի ուղղակի ճնշումն է պատճառը, որ Մոսկվան և Կիևը նախորդ տարի Ստամբուլում բանակցությունների ժամանակ համաձայնագիր չստորագրեցին և հիշեցրեց, որ այդ մասին հայտնի է դարձել հենց ուկրաինական կողմից։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Փաստաթուղթն իրականում նախաստորագրված է, և բոլորը նաև լավ գիտեն, թե որն էր ուկրաինացիների՝ փաստաթղթի վրա աշխատանքը շարունակելու և վերջնական տեսքի բերելու մերժման պատճառը», - ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ «դա ուղղակի ճնշում էր Լոնդոնից»։

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ այս մասին ավելի վաղ լրագրողներին ասել էր Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

«Մնացած ամեն ինչ շահարկում է: Առաջարկում եմ կենտրոնանալ առաջնային աղբյուրների վրա»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև ասել է, որ Մոսկվան նախադրյալներ չունի Կիևի հետ բանակցությունների համար, ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ դա պայմանավորված է Կիևի պաշտոնական դիրքորոշմամբ՝ որևէ բանակցություն չընդունելու վերաբերյալ։ Մինչ այս Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան բացատրել էր, թե ինչ պատրվակով է Կիևը հրաժարվել 2022 թ-ին։ Նա ասաց, որ որոշումը կայացվել է՝ ելնելով լեզվական խնդրից: