Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԵՄ Գերագույն դատարանի որոշումը, ըստ որի՝ գործատուները կարող են իրենց աշխատակիցներին արգելել աշխատավայրում հիջաբ կրել որոշակի պայմաններում:
Թուրքիայի արտգործնախարարության զեկույցում ընդգծվում է, որ այս որոշումը բացահայտորեն խախտում է մարդու դավանանքի իրավունքը:
«Որոշումը Եվրոպայում իսլամի նկատմամբ ատելությունն ու մուսուլմանների հանդեպ անհանդուրժողականությունն օրինականացնելու ջանքերի նոր օրինակ է»,- ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Եվրոպայում մուսուլմանները խտրականության են ենթարկվում կրոնի և էթնիկ պատկանելության պատճառով:
Նախարարությունը նշել է նաև, որ որոշումն ընդունվել է իսլամաֆոբիայի, այլատյացության և մուսուլմանների հանդեպ ատելության դրդապատճառներով հանցագործությունների թվի աճի ֆոնին:
«Այս որոշումը ոչ միայն անտեսում է մարդու դավանանքի ազատության իրավունքը, այլ նաև ստեղծում է այլատյացության իրավական հիմք: Մենք դատապարտում ենք որոշումը, որն իրավաբանորեն և բարոյապես սխալ է: Դա վտանգավոր է նաև իսլամաֆոբիան խրախուսելու տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՄ–ն օրենք էր ընդունել, ըստ որի՝ ԵՄ անդամ երկրներում ընկերությունները կարող են, ըստ նպատակահարմարության, արգելել իրենց աշխատակիցներին՝ հիջաբ կրել։