| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2015-ի մայիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն փաստացի իրականացվել է 7 դատապարտյալի փոխանցում: ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է ՌԴ-ից ՀՀ փոխանցման 32 դիմում, մերժվել՝ 115-ը, 10-ը գտնվում են քննարկման փուլում:
ՀՀ ԱՆ հաշվետվությունից տեղեկանում ենք, որ իրենց քաղաքացիության երկիր տեղափոխվելու ցանկություն են հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող` Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ: ՀՀ արդարադատության նախարարը բավարարել է 22 դատապարտյալի փոխանցման դիմում: Ներկայումս 3 դատապարտյալի փոխանցման դիմում գտնվում է քննարկման փուլում: ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է Էստոնիայի Հանրապետությունում պատիժը կրող` ՀՀ քաղաքացի հանդիսացող մեկ դատապարտյալի դիմում, իսկ Իսպանիայի Թագավորությունում գտնվող դատապարտյալի դիմումը չի բավարարվել:
Ուսումնասիրվել և ընթացք է տրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատիժը կրող` ՀՀ քաղաքացու մեկ դիմում ՝ պատժի մնացած մասը Հայաստանում կրելու նպատակով ԱՄՆ-ից ՀՀ փոխանցման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, պատասխան է տրվել օտարերկրյա հանրապետությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ-ում պատժի մնացած մասը կրելու նպատակով 195 դիմումի, որոնցից 157-ը ներկայացվել է ՌԴ-ում պատիժը կրող քաղաքացիների կողմից: