|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 342 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253 942-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 5143 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1192 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 15 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6335-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 490 է, ընդհանուր առողջացածներինը՝ 236 578, փաստացի բուժվողներինը՝ 11 029։ Մեկ օրում արվել է 4025 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 655 479 թեստ: